Փետրվարի 10-ին Կալիֆոռնիա նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով քույր հարաբերություններ են հաստատվում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը։
Բանաձևը հայտարարում է Կալիֆորնիայի համերաշխությունը Հայաստանի ամենահարավային մարզի՝ Սյունիքի հետ: Այն նպաստելու է Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փորձի փոխանակումներին:
Նման կրիտիկական պահին, երբ Սյունիքի ինքնիշխանությունը մեծ վտանգի տակ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բխող լուրջ սպառնալիքների ներքո, Կալիֆորնիայի նահանգի այս համարձակ քայլը համերաշխության հռչակագիր է, որն իր հերթին կամրապնդի Հայաստանի ժողովրդի վճռականությունը՝ ամուր կանգնելու տարածաշրջանում ռազմատենչ և ագրեսիվ ադրբեջանական և թուրք դերակատարների կողմից բախվող շարունակական սպառնալիքների դեմ», - նշել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը։