Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, փոխանցում է Aysor.am-ը:
Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը: