Մինսկում ընթացքող Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել հայ մարզիկները՝ Տիգրան Կիրակոսյանը (ոսկե), Դավիթ Հովսեփյանը (արծաթե) ու Կարեն Սարգսյանը (բրոնզե)։ Դավիթն ու Կարենը շուշեցի են, երկուսն էլ տեղահանված ընտանիքներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Տարիներ առաջ առիթ եմ ունեցել ներկա լինելու նրանց պարապմունքներից մեկին Շուշիում, ու տեսել եմ, թե ինչ ոգի ու խանդավառություն կա նրանց մեջ, ինչքան մեծ սեր ընտրած սպորտաձևի նկատմամբ, և այսօր նաև ականատես ենք լինում այդ ոգու և նվիրվածության պտուղներին, որ հաստատ դեռ երկար ենք վայելելու։