ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ
«Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ՀՀ ազգային ժողովը հայտարարության նախագիծ կներկայացնի։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
«Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ»,–նշված է հաղորդագրության մեջ։