Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը մարտի 9-10-ը կայցելի Թուրքիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և երկրի փոխարտգործնախարար Սեդատ Օնալը փետրվարի 16-ին կմեկնեն Երուսաղեմ՝ հանդիպելու Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ:
Եթե այցը տեղի ունենա, դա կլինի Իսրայելի նախագահի վերջին 15 տարվա ընթացքում առաջին այցը Թուրքիա: