Յոթի խմբի (G7) արտաքին գործերի նախարարները այս շաբաթ պլանավորում են շտապ հանդիպում անցկացնել Գերմանիայում: Փետրվարի 16-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը: Ենթադրվում Է, որ G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության կառավարական աղբյուրների տվյալներով՝ հանդիպման թեմա պետք Է դառնա Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Ճապոնիայից հանդիպանը պետք Է մասնակցի արտգործնախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին: Պետությունների և կառավարությունների մոտավորապես 35 ղեկավաներ կմասնակցեն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 18 – 20-ը:
Սպասվում Է, որ ԱՄՆ-ը կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նաև սպասվում Է խորհրդաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը: Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին և անպատասխանատու բորբոքում:
Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, և նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները: