Շաբաթներ տեւած ինտենսիվ բանակցություններից հետո մենք այսօր, առավել քան երբեւէ, մոտ ենք ԳՀՀԾ-ի շուրջ համաձայնագրին հասնելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի փոխնախարար, ԳՀՀԾ-ի վերսկսման շուրջ իրանցի բանակցող Ալի Բաղերի Կանին։
«Բանակցություններում մեր գործընկերները պետք է իրատես լինեն, խուսափեն անզիջողականությունից եւ դասեր քաղեն վերջին չորս տարիներից։ Ժամանակն է, որ նրանք լուրջ որոշումներ կայացնեն»,- ասել է նա։
«Սա իսկապես վճռորոշ ժամանակաշրջան է, որի ընթացքում մենք կկարողանանք պարզել՝ արդյոք կողմերը փոխադարձ կվերադառնան ԳՀՀԾ-ի պահպանմանը, թե՝ ոչ»,- ասել է Փրայսը: