Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Փետրվարի 18-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: