ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի ղեկավարը նաև համաձայնագրեր է ստորագրել ԼԺՀ-ի և ԴԺՀ ղեկավարների հետ Ռուսաստանի Դաշնության և հանրապետությունների միջև բարեկամության, համագործակցության և աջակցության մասին:
Պուտինը շնորհավորել է Դենիս Պուշիլինին և Լեոնիդ Պասեչնիկին այս համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ։