ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով հրամանագիր կստորագրի, որը կարգելի ամերիկացիներին ներդրումներ կատարել, ֆինանսավորել և առևտուր անել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (DNR և LNR) հետ, ինչպես նաև թույլ կտա պատժամիջոցներ կիրառել նրանց տարածքում գործող անձանց նկատմամբ:
Այս մասին ասվում է երկուշաբթի օրը տարածված Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բայդենը մտադիր է նաև հրամանագիր ստորագրել, որը թույլ կտա պատժամիջոցներ սահմանել ցանկացած անձի դեմ, ով գործունեություն կծավալի ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում: