Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է անվանել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։
«Ճգնաժամի հենց սկզբից մենք անկեղծորեն ձգտել ենք նվազեցնել լարվածությունը։ Վերջին իրադարձությունների վերաբերյալ մեր ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, հակասում է Մինսկի պայմանավորվածություններին։ Ընդգծվել է, որ այս որոշումը Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այս որոշումը։ Կրկին դիմում ենք կողմերին կոչով՝ հարգել ողջախոհությունն ու միջազգային իրավունքը»,- ասել է Թուրքիայի նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: