Ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների սահմանների հարցը ապագայի հարց է։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես արտասահմանյան լրատվամիջոցների գործակալ)։
«Պետք էր կասեցնել մարդկային զոհերի հետ կապված իրադարձությունների զարգացումը, ուստի ճանաչվեց այն իրականությունը, որը ձեւավորվել էր։ Մնացած ամեն ինչ՝ պետականության զարգացումը, դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, ապագայի խնդիր է»,- ասել է նա։
«Կան ինքնիշխան երկրներ, պետություններ, որոնք չեն լուծել սահմանների հարցը կամ պարզապես սահմաններ չեն ամրագրել, դա ամենուրեք է: Ուստի այս ամենն ապագայի հարց է, որը կլուծվի»,- հավելել է Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: