ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության սուվերեն պարտքի նկատմամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի օրը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ամբողջական արգելափակող պատժամիջոցներ ենք կիրառում ռուսական երկու խոշոր ֆինանսական հաստատությունների՝ ВЭБ -ի և նրանց ռազմական բանկի նկատմամբ»,- ասել է Բայդենը։
«Մենք նաև համապարփակ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ։ Սա նշանակում է, որ մենք կտրում ենք Ռուսաստանի կառավարությանն արեւմտյան ֆինանսավորումից»,- ասել է ամերիկացի առաջնորդը։