«Եվրանեսթ»-ի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան եկած ադրբեջանցի պատգամավորներն այցելել ենԿապույտ մզկիթ, լուսանկարվել ու դրանք հրապարակել սոցցանցերի իրենց էջերում, փոխանցում է Panorama.am-ը:
Ավելին, նրանք յուրացրել են իրանական մզկիթը։
«Մենք եղել ենք Կապույտ մզկիթում։ Ինչքան մեզ հայտնի է, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած տաճարի պատերին կան, որ այն պատկանում է մեկ ուրիշ պետության, դրա ճարտարապետությունը, պատերն ու ոգին հենց մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,-նշել է ադրբեջանցի պատգամավորը։