Փետրվարի 24, 25-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել ինչպես խմբակցության գործունեությանը, ներքաղաքական խնդիրներին, այնպես էլ՝ արտաքին խորացող մարտահրավերներին, աշխարհաքաղաքական լարված իրավիճակին։