Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր լիակատար աջակցությունն է հայտնել կապված երկրում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության անցկացման հետ:
«Հնդկաստանը ավանդական համաշխարհային տերություն է։ Վարչապետ Մոդիի հետ քննարկել ենք ագրեսորին մեր հակահարված տալու ընթացքը։ Ես ստացել եմ լիակատար աջակցություն»,- ասել է նա ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում, որը նա շաբաթ օրը հրապարակել է իր Telegram ալիքում։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը ավելի վաղ հայտնել էր, որ Մոդին Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ հայտնելով խաղաղությանը նպաստելու իր պատրաստակամությունը։