Չինաստանը դեմ է հանդես եկել պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար և առավել ևս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,- այսպես է դիվանագետը պատասխանել է SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին:
Հիշեցնենք, որ արևմտյան երկրները մտադիր են առաջիկա օրերին անջատել ռուսական որոշ բանկեր SWIFT-ից:
Եվրամիությունն այս որոշումն արդեն համաձայնեցրել է, այն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։ Սա պատժամիջոցների նոր փաթեթի միջոցներից մեկն է, որն ԱՄՆ-ը և նրա գործընկերները կիրառում են Մոսկվայի դեմ։