Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հորդորել է արևմտյան գործընկերներին հետևել իրենց հայտարարություններին և հիշեցրել է, որ մարդկության պատմության մեջ տնտեսական պատերազմները հաճախ վերածվել են իրականի։
Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները մտադիր են «տոտալ տնտեսական պատերազմ» սկսել Ռուսաստանի դեմ։
«Այնտեղ ֆրանսիացի մի նախարար այսօր ասել է, որ մեզ տնտեսական պատերազմ են հայտարարել։ Հետևե՛ք ձեր խոսքին, պարոնա՛յք և մի՛ մոռացեք, որ մարդկության պատմության մեջ տնտեսական պատերազմները հաճախ վերածվում էին իրականի»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Մեդվեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: