Մանդատները վայր դնելը կախված կլինի խմբակցության եւ ժողովրդի աշխատանքի արդյունքներից։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, փոխանցում է News.am-ը:
Նա վստահեցրել է, որ եթե արդյունքները ցույց տան, որ պետք է դիմել համապատասխան քայլի, ապա նման քայլ կարվի։ Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը մշտապես հանդես է գալիս առաջարկներով, այդ թվում՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով, որոնք մերժվում են իշխանության կողմից։ «Պայքարը պետք է թափ հավաքի, եւ դա կախված կլինի տարածաշրջանի եւ Հայաստանի իրավիճակից։ Այսօրվա իշխանությունը ձեռնտո՞ւ է քաղաքացիներին։ Թող գնահատեն այն մարդկանց, ովքեր պատրաստ են շարունակել պայքարը մեզ հետ։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր ժամանակը եւ պետք է հասունանա։ Մեր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, ում փորձն անհամեմատելի է այսօր պետական կառավարման համակարգում գտնվողների փորձի հետ»,- ասել է Օհանյանը։