Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հաջորդ փուլը կլինի ավելի շատ ռուսական բանկերի անջատումը SWIFT համակարգից, կարգելվի ռուսական նավերի մուտքը նավահանգիստներ, ինչպես նաև որոշ խոշոր ապրանքների ներմուծումը: Այս մասին հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին։
«Ռուսական բանկերը դուրս կբերվեն SWIFT համակարգից։ Կարծում եմ, որ կարգելվի Ռուսաստանի դրոշով բոլոր նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ, ինչպես նաև մի շարք ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են՝ պողպատը, փայտանյութը, ալյումինը և, հավանաբար, ածուխը»,- ասել է Քովենին RTE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։