Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին ևս երկու մեդալ, փոխանցում է News.am-ը։
Օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալը։