Ադրբեջանում ավարտվել է հայ երկու ռազմագերիների դատավարությունը, փոխանցում է Aysor.am-ը։
Բաքվի դատարանը ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրել է «ահաբեկչության» համար և դատապարտել Սարգսյանին 19 և Ռաֆայելյանին՝ 18 տարվա ազատազրկման։
Նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։