Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի հավաքականից ոսկե մեդալ նվաճեց նաև Արթուր Դավթյանը։ Նա անգերազանցելի էր հենացատկի եզրափակիչում։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել նաև Վահագն Դավթյանը օղակների վարժությունում, Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգթափերում: