Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 421842: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8568 (+5) դեպք, մահվան ևս 1634 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3707 անձ: Ապաքինվել է 407933 անձ: