Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելն անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավոր վայր՝ իրավիճակը կարգավորելու համար, գրում է INTERFAX.RU-ն։
«Մենք խոսել ենք (Իսրայելի վարչապետ Նաֆթալի) Բենեթի հետ։Ես նրան ասացի, որ սխալ, ոչ կառուցողական եմ համարում հանդիպել Ուկրաինայում, Ռուսաստանում և Բելառուսում։ Սրանք այն վայրերը չեն, որտեղ մենք կարող ենք ըմբռնում գտնել և դադարեցնել պատերազմը։ Ես չեմ խոսում տեխնիկական հանդիպումների, այլ առաջնորդների հանդիպման մասին։Կարծո՞ւմ եմ ես, որ Իսրայելը կարո՞ղ է նման երկիր լինել, և հատկապես Երուսաղեմը: Կարծում եմ՝ այո»,- ասել է Զելենսկին շաբաթ օրը Կիևում արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ դրական է վերաբերվում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության խնդիրների կարգավորման հարցում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջնորդությանը։
Նա նաև ասել է, որ Իսրայելը պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում։