Ուկրաինայի իշխանությունները կապի մեջ են Իսրայելի և Թուրքիայի հետ, որպեսզի նրանք միջնորդ դառնան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հնարավոր բանակցությունների կազմակերպման համար։ Այս մասին կիրակի օրը «Ուկրաինա-24» հեռուստաալիքին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հիմա մեր գործընկերների, միջնորդների օգնությամբ, ովքեր ցանկանում են ինչ-որ միջնորդական առաքելություն իրականացնել, դա կարող է լինել Իսրայելը, կարող է լինել Թուրքիան և այլն, մենք փնտրում ենք մի վայր, որտեղ ցանկալի կլիներ բանակցություններ վարել անվտանգության երաշխիքների առումով, և որ ամենակարևորն է՝ մենք համաձայնագրերի փաթեթ ենք մշակում, որում ընդգրկված կլինեն Ուկրաինայի դիրքորոշումները»,- ասել է Պոդոլյակը։
«Երբ այն մշակվի, նախապես համաձայնեցվի, այն ժամանակ նախագահները կկարողանան հանդիպել և մշակել խաղաղության պայմանագրի վերջնական դրույթները»,- ասում է Պոդոլյակը։
«Պատրաստ չեմ ասելու, որ դա կլինի մոտ ապագայում՝ մեկ, երկու, երեք օրից, դեռ մի քիչ ժամանակ կպահանջվի, բայց մենք կփորձենք հնարավորինս արագ դա անել»,- ասել է նախագահի խորհրդականը։ Ուկրաինան ասում է.