Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին , ինչպես նաև ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ:
Այս համատեքստում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է կազմակերպության համապատասխան բոլոր կառույցներին, այդ թվում Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում:
Լեհական նախագահությունից զերծ են մնացել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի որոշումը մեկնաբանելուց:
Կրակովի սիմպոզիումի փաստաթղթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով:
2022 թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն է:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել էր Ադրբեջանի՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները դատապարտող բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը» վերնագրով: Բանաձևին կողմ էր քվեարկել ԵԽ 635 անդամ, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 42-ը: