Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Իրանին Իրաքյան Քրդստանին հրթիռային հարված հասցնելու պատճառով։ Այս մասին նշվել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ հարձակումն ուղղված էր Էրբիլում՝ Քրդստանի մայրաքաղաքում բնակելի տան վրա, և որևէ հիմնավորում չունի։ Միացյալ Նահանգները վարչապետ Կադհիմիի և Քրդստանի առաջնորդներ, նախագահ Նեչիրվան Բարզանիի ու վարչապետ Մասրուր Բարզանիի հետ միասին դատապարտում է Իրաքի ու նրա Քրդստանի շրջանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունը։ Մենք կաջակցենք Իրաքի կառավարությանը Իրանին պատասխանատվության ենթարկելու հարցում, և կաջակցենք մեր գործընկերներին Մերձավոր Արևելքում՝ Իրանի կողմից նման սպառնալիքին դիմակայելու գործում։ ԱՄՆ-ը աջակցում է Իրաքի լիակատար ինքնիշխանությանը, անկախությանը եը տարածքային ամբողջականությանը»,- նշվել է հայտարարությունում։