Ռուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրախորհրդից, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Գերատեսչությունում ընդգծել են, որ այս որոշումը չի ազդի ռուսաստանցիների իրավունքների և ազատությունների վրա։
Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդեն ընդունված վճիռների կատարումը կշարունակվի, «եթե դրանք չհակասեն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը», հավելել են դիվանագետները։