Ռուսաստանի կառավարությունը ԵԱՏՄ-ի գործընկերներին առաջարկում է ավելացնել էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը, երեքշաբթի ՌԴ կառավարության՝ պատժամիջոցների պայմաններում ռուսական տնտեսության կայունության բարելավման հանձնաժողովի նախագահության նիստին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ԵԱՏՄ-ի մեր գործընկերներին առաջարկում ենք բարձրացնել էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը, ֆիքսել փոխարժեքը ներմուծման մաքսատուրքերը վճարելիս, անցակետերում առաջնահերթություն սահմանել ժողովրդական օգտագործման ապրանքների, առաջին հերթին՝ սննդամթերքի և դեղորայքի, ինչպես նաև սարքավորումների, բաղադրիչների և պահեստամասերի համար, ներմուծվող կարևոր ապրանքների ցանկ կազմել և դրանց մաքսազերծման ընթացակարգերի էական պարզեցում նախատեսել, զրոյացնել ներմուծման մաքսատուրքերը և կասեցնել հակադեմպինգային մաքսատուրքերը»,- ասել է Միշուստինը։