Մոսկվան ողջունում է խաղաղության պայմանագրին պատրաստվելու Բաքվի և Երևանի պատրաստակամությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, передает News.am։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ ամեն կերպ աջակցելու նման բանակցային գործընթացին։ Ինչ վերաբերում է դրա ավարտին և խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետներին, ապա ես կարծում եմ, որ վաղ է խոսել այդ թեմայի շուրջ»,- ասել է Զախարովան։