Ավստրիան չի կարող արագ տեմպերով ազատվել ռուսական գազի կախվածությունից, սակայն կաշխատի այդ ուղղությամբ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության կանցլեր Կարլ Նեհամերը Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ Բելգրադում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ավստրիան չի կարող մեկ գիշերվա ընթացքում ազատվել ռուսական գազի կախվածությունից»,- ընդգծել է նա՝ նշելով, որ այդ ուղղությամբ երկիրը կաշխատի երկարաժամկետ հեռանկարում։