ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնության մասին։
ԱՄԷ արտգործնախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուիսում Լավրովն ասել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքումը տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ կլինի, անհրաժշտ փաստաթղթերի համաձայնեցման գործընթացն արդեն սկսվել է։
«Մենք հիմնվում ենք այն հանգամանքի վրա, որ ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը տնտեսական կապերի զարգացման կարևոր խթան կհանդիսանա։ Մենք ակտիվորեն աջակցում ենք այս գործընթացին, անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցումն արդեն ընթանում է»,- ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև արդեն իսկ ձևավորված են տնտեսական կապեր, որոնք ակտիվորեն զարգանում են։