Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի թիմը նվաճեց առաջին երկու մեդալները, փոխանցում է News.am-ը։
Օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը, նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հարություն Մերդինյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը մասնակից ունի նաեւ հենացատկի, ազատ վարժության եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներում, որտեղ մասնակցելու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։