Այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն Ադրբեջանի կողմից առաջ քաշված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկն է՝ 5 սկզբունքներով: Դրանք Բաքուն անվանում է սկզբունքներ՝ փորձելով ընկալման մեջ կապ ստեղծել շուրջ 30 տարի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունների հիմքում դրված սկզբունքների, կամ այլ կերպ ասած «Մադրիդյան սկզբունքների» հետ: Այսինքն, փորձում է և փորձելու է ընկալման մեջ Մադրիդյան սկզբունքները փոխարինել Բաքվի սկզբունքներով:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն անդրադարձել է այդ առաջարկների բովանդակությանը ու Ադրբեջանի նպատակներին:
Այս 5 սկզբունքներում Ադրբեջանն ամփոփել է պատերազմից հետո իր կողմից առաջ քաշված պահանջները՝ միակողմանի և առավելապաշտական, Հայաստանի ու Արցախի շահերը հաշվի չառնող: Դրանք այժմ Բաքուն փորձում է դնել նոր բանակցային գործընթացի հիմքում և դրանով փակել Արցախյան հիմնախնդրի էջը: Սակայն դա անում է բավական նուրբ բառակազմի ու թաքնված ուղերձների տեսքով՝ երևի թե նպատակ հետապնդելով կանխել հայ հասարակության բուռն հակազդեցությունը:
Մանրամասները տեսանյութում՝