Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Խոսել եմ պոնտիֆիկոսի հետ։ <...> Կողջունեինք Սուրբ Աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքին վերջ տալու գործում: Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի և խաղաղության համար աղոթքների համար»,- ասել է Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: