Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև՝ երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։