ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում կոչ է արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել երկու կողմերին հնարավորինս արագ լուծել մատակարարումները վերականգնելու հարցը։