Այսօր ականատես ենք լինում, ինչպես է Ադրբեջանը, բնականաբար, Թուրքիայի հովանավորությամբ, փորձում օգտվել ռուս-ուկրաինական զարգացումներից և առաջ մղել իր շահերը տարածաշրջանում։
Սկզբում դա արվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ առաջարկելով, որոնք արտահայտում էին բացառապես Ադրբեջանի շահերն ու մոտեցումները, իսկ հիմա արդեն ռազմական և հոգեբանական ահաբեկման միջոցով։
11 օր Արցախի գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելուց հետո Ադրբեջանը իբրև թե վերականգնեց, բայց արդեն փական տեղադրեց գազատարի վրա, և մարտի 21-ին ուղղակի փակեց գազատարը՝ ցույց տալով Արցախին ու արցախցիներին, որ այսուհետ իրենց ջեռուցման լինել-չլինելն ուղղակիորեն Ադրբեջանից է կախված։
Այլ կերպ, քան հոգեբանական տեռոր, սա անվանել դժվար է։ Հոգեբանական տեռոր, որը հանգեցնում է հումանիտար աղետի։
Բայց Ադրբեջանը սրանով չբավարարվեց և դիմեց նաև ռազմական գործողությունների։
Մանրամասները տեսանյութում: