Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրավիճակը և բանակցային գործընթացը։ Նախագահ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։