Սպասվում է, որ այս տարվա ընթացքում կկայանա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անձնական հանդիպումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը հաստատել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը։
«Հանդիպումը, հուսով եմ, կկայանա այս տարվա ընթացքում: Դա կլինի անձնական հանդիպում»,- ասել է մետրոպոլիտ Իլարիոնը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Եկեղեցի և աշխարհ» հաղորդաշարի եթերում:
Վատիկանի պետքարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Պիետրո Պարոլինը մարտի 9-ին ասել է, որ պատրիարք Կիրիլի և Հռոմի պապի հնարավոր հանդիպման կազմակերպումն այս պահին բարդ է, մասնավորապես՝ հարցը «բարդացնում է Ուկրաինայում տիրող իրավիճակը»։