Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարարությունում

15:34     28 մարտի, 2022

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՀ արտակարգ Իրավիճակների նախարարությունում։

Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել է կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։

Օհանջանյանը նշել է, որ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով:


© armedia.am