Հարավային Օսիայի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնություն մտնելու իրավական բոլոր ընթացակարգերը կավարտվեն ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի մամուլի քարտուղար Դինա Գասիեւան:
«Բոլոր իրավական ընթացակարգերը [Ռուսաստանի Դաշնությանը միանալու շուրջ] կավարտվեն նախագահական ընտրություններից հետո»,- ասել է նա։