Ռոսպոտրեբնադզորն առաջարկել է չեղարկել ցամաքային ճանապարհով մուտք գործող ՌԴ և ԵԱՏՄ քաղաքացիների համար COVID-թեստը։ Գլխավոր պետական սանիտարական բժշկի համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում, փոխանցում է Gazeta-ն։
«Բանաձևի ընդունման պատճառը օպերատիվ շտաբի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածք նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումն ու տարածումը կանխելու որոշումների ընդունումն է՝ Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերացման առումով»,- ասվում է փաստաթղթում։