Եվրոպայում գազի գինը հինգշաբթի բորսայում սակարկությունների ժամանակ բարձրացել է՝ հասնելով 1000 խմ համար ավելի քան 1450 դոլարի։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ինքը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների կողմից գազի դիմաց ռուբլով վճարելու մասին։
Հրամանագրի համաձայն՝ ապրիլի 1-ից Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական արևմտյան երկրները գազի դիմաց վճարելու համար ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։