Ռուսական գազի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանումը կհանգեցնի գերմանական արդյունաբերության փլուզմանը։ ZDF հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Գերմանիայի արդյունաբերական միության ղեկավար Զիգֆրիդ Ռուսվուրմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խոսում ենք մեր արդյունաբերության փլուզման մասին, որը մեզ փրկեց կորոնավիրուսային համաճարակի ժամանակ»,- ասաց նա։
Ավելի վաղ Ռուսվուրմը զգուշացրել էր, որ ներկրման դադարեցման դեպքում դժվար կլինի Ռուսաստանի Դաշնությունից գազի փոխարինող գտնել, և նշել, որ Ռուսաստանը այն մատակարարել է սառը պատերազմի տարիներին։