«National Assembly» շարժման ակտիվիստները հակակառավարական ցույցի են դուրս եկել Լոնդոնի կենտրոնում՝ էլեկտրաէներգիայի և գազի գների կտրուկ թանկացման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Նրանք հավաքվել են Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրի դիմաց՝ պահանջելով Բորիս Ջոնսոնի և ողջ պահպանողական կառավարության հրաժարականը։
Բացի Լոնդոնից, «National Assembly»-ին բողոքի ակցիաներ է հայտարարել երկրի երկու տասնյակ խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Լիվերպուլում և Մանչեսթերում։
Ապրիլի 1-ից Մեծ Բրիտանիայում կտրուկ բարձրացվել է գազի և էլեկտրաէներգիայի գնի շեմը՝ միանգամից 54 տոկոսով։ Որոշումն ընդունվել է դեռ փետրվարին, սակայն այն ուժի մեջ է մտել միայն հիմա: