Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին, ԱՄՆ իշխանությունները կհայտարարեն Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների մասին, սահմանափակումները կվերաբերեն ռուսական ֆինանսական կազմակերպություններին, պետական ձեռնարկություններին և պաշտոնյաներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Այս պահին առավել մանրամասներ <...> չունեմ։ . <...> Կարող եք ակնկալել, որ դրանք ուղղված են լինելու Ռուսաստանի պետական պաշտոնյաներին, նրանց ընտանիքի անդամներին, Ռուսաստանին պատկանող ֆինանսական հաստատություններին և պետական ձեռնարկություններին: Այս հայտարարությունները կհնչեն վաղը»,- ասել է Փսակին։
Փսակիի խոսքով՝ ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցները կներառեն նաև Ռուսաստանի Դաշնությունում նոր ներդրումների արգելք։ Դրանք կոչված են թուլացնելու իշխանության հիմնական գործիքակազմը: