Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Ինչպես փոխանցում է asbarez.com-ը, Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին:
Քասախյանն առաջին անգամն է ընտրվում քաղաքապետի պաշտոնում։ Նա ծնվել է Բոստոնում: Գլենդեյլում է բնակվում 1986 թվականից սկսած: Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար: