Ղրիմի և Հայաստանի միջև նոր զբոսաշրջային երթուղի կբացվի

23:18     6 ապրիլի, 2022

Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել: Այս մասին  հայտարարել է Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

«Զբոսաշրջության ոլորտի և առողջարանային սպասարկման հետ կապված՝ արդեն 5 համաձայնագիր է ստորագրվել, հայկական ընկերություններից շատ հետաքրքիր առաջարկներ կան «Մետաքսե ճանապարհ-Ղրիմ-Հայաստան» զբոսաշրջային երթուղու վերաբերյալ»,- ասել է Կիվիկոն:

Փոխվարչապետը նշել է, որ երթուղին կարող է հետաքրքիր դառնալ ճանաչողական և պատմական տեսանկյունից. թերակղզին եղել է Մետաքսի ճանապարհի մի մասը, և նրա տարածքում պահպանվել են այն օբյեկտները, որոնք կարելի է այցելել։

«Մենք կուսումնասիրենք այս հարցը»,- հավելել է նա։

Կիվիկոյի խոսքով՝ Ղրիմում կան բազմաթիվ պատմական վայրեր, որոնք կհետաքրքրեն Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին։


© armedia.am